ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաշխարհային անվտանգության մարտահրավերների ֆոնին ՆԱՏՕ-ի կարևորությունն աճում է, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ «30 տարի անց Ղարաբաղում վերականգնվել է արդարությունը», և որ տարածաշրջանում հակամարտությունը փոխարինվել է բարգավաճմամբ և մշտական խաղաղությամբ:
«Անհրաժեշտ ենք համարում, որ այդ գործողությունները, որոնց աջակցում ենք մեր երկրի սահմաններից դուրս, ակտիվ աջակցություն ստանան նաև դաշինքի կողմից»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահն արդեն ժամանել է Բաքու և պատրաստվում է այսօր մեկնել Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի, որտեղ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ։
--00—ԼՄ