Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

photo_2024-07-08_14-52-40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։ 

Այցի շրջանակներում Էրդողանը կմասնակցի դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև Սպտակ տանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ընթրիքին։ 

Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահը կանդրադառնա Գազայում տիրող իրավիճակին։

Դաշինքի անդամ երկրները կանդրադառնան գլոբալ անվտանգության խնդիրներին և կքննարկեն դաշինքի պաշտպանական միջոցները։ 

Նշվում է նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա  ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ