ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Եթե Փաշինյանը չի կարողանում զենք բերել, ուրեմն անկարող է, պետք է գնա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի համոզմամբ Փաշինյանը չի կարողանում կատարել Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորություններն ու պարտավորությունները, այսինքն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը և սա նրա հեռացման հենց ամենամեծ առիթը պետք է լինի։
Ըստ Մարտիրոսյանի՝ Հայաստանում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և կարող գործիչներ, որոնք կարող են պարտավորություն ստանձնել։
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ՝ Մարտիրոսյանը պնդեց, որ Փաշինյանը աչքի չի ընկնում հետևողականությամբ, արագ փոխում է իր կարծիքը և շուտով ինքն իրեն կհերքի, բայց, այնուամենայնիվ, Արցախի կարգավիճակի և ճանաչման վերաբերյալ նրա արտաբերած մտքերը մերժելի են։
--00—ԼՄ