Երևանում կարիճը խայթել է վարորդի ոտքը․ վերջինս կորցրել է կառավարումը, բախվել էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

նկար

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմանում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։ Դեպքի վայրում վարորդը ժամանած բժիշկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է այն, երբ ինքը ավտոմեքենան վարելիս է եղել, կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը։

--00—ԼՄ