Օձի խայթոցից Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

օձ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 12-ին, արակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարութան ոստիկանության Արարատի մարզային  վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մարտիրոսյանը։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավստի է և նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ն է, ում իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից»  ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ