ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում ակտիվորեն ներգրավված են ամերիկյան ընկերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը, գրում է minval.az-ը:
«Կան ընկերություններ, որոնք արդեն համաձայնություն են ստացել գործելու։Վերակառուցումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ ականազերծման, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների, և հնարավոր է՝ էներգետիկ ընկերությունների կողմից», - նշել է դիվանագետը:
Դեսպանն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման հույս է հայտնել:
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում», - ասել է դեսպանը:
--00--ԱՀ