ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Մենք ավարտել ենք արագլիների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը։
«Ինչպես հիշում եք, մենք նախորդ տարվանից իրականացնում ենք արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։
Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։
Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում և շուտով Ձեզ կներկայացնենք մեր վերջնական տվյալները, որոնք պարզ ցույց կտան աղետի չափերը և մասշտաբները։ Սպասե՛ք նորությունների»,- գրել է կազմակերպությունը։
--00—ՄՀ