ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Փարիզի 7-րդ շրջանում` վարչապետի նստավայրից` Մատինյոնյան պալատից ոչ հեռու, հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Հրդեհը բռնկվել է պալատի մերձակայքում գտնվող վերանորոգվող շինությունում: Կառավարության ղեկավարի նստավայրը հրդեհից չի տուժել:
Հրշեջները դեպքի վայր են ժամանել տեղական ժամանակով 10:00-ից հետո: Նրանք կոչ են արել շրջանցել վայրը, որտեղ հրդեհ է բռնկվել:
--00--ԱԹ