ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
BBC-ն հայտնում է, որ Փարիզի Լիոնի կայարանում՝ «Gare de Lyon»-ը, որ Ֆրանսիայի 6 խոշորագույն երկաթուղային կայարաններից է, փետրվարի 28-ին հրդեհ է եղել։
Ըստ նախնական տեղեկության՝ հրդեհի պատճառը կարող էր լինել հրկիզումը: Կայարանը հրկիզել են մարդիկ, որոնց բարկացրել է կայարանից ոչ հեռու կայացած՝ Կոնգոլի արտիստ Ֆալլի Իփուպի համերգը։
Ոստիկանությունը չի նշում հրդեհի պատճառը, և պաշտոնապես չի հաստատում նաև հրկիզման վարկածը, տեղում աշխատել են հրշեջ փրկրարաները։
Տուժածների մասին տեղեկություն չկա։