Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Capture1

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կանանց միջազգային օրվան նվիրված ցույցի ժամանակ, ասվում է ցուցարարների տեսանյութում, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում:

Շաբաթ օրը կեսօրին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Փարիզի հրապարակում՝ ՀԿ-ների և արհմիությունների կողմից կազմակերպված ֆեմինիստական ​​ցույցի:

Երթի մեկնարկից անմիջապես հետո մարդկանց ամբոխը շրջափակվել է ոստիկանների կողմից: Բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև, ովքեր սկսել են ճայթրուկներ նետել նրանց վրա։ Ի պատասխան՝ իրավապահները սկսել են արցունքաբեր գազ կիրառել։

--00—ՅՄ