ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Մելոյանը Շողակաթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Մելոյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 17-ամյա Միլենա Բաբասիևան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
--00—ՄՀ