ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալները։
Տարերքից տուժած տարածաշրջանների բնակիչների թիվը, որոնց հետ տեղական արտակարգ ծառայությունները չեն կարողանում կապ հաստատել, հասել է 323-ի։ Ավելի քան 560 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով։
Երկրաշարժերն ամենամեծ վնասը հասցրել են Իսիկավայի պրեֆեկտուրային. Այնտեղ առնվազն 1 370 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։ Տուժած տարածաշրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումները, զգացվում է վառելիքի պակաս:
--00—ԼՀ