ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան առթիվ։
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ շնորհավորելով ծննդյան 61-ամյակի կապակցությամբ:
Ցանկանալով ամուր կամք և առողջություն հայկական երկու պետությունների համար այս ծանր ժամանակներում՝ վստահություն հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունն ու նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը:
#Պատիվ_ունեմ, պարո՛ն նախագահ»։
--00—ԼՄ