ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ Անկախության 30-ամյակը Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշել է առաջնագծում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել է նա և կից լուսանկարներ հրապարակել։
«Վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվեց և նախորդից ավելի բարձր տեղադրվեց հայկական դրոշը։ Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։
Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր հաղթանակած երկրում կրկին ծածանել հայոց եռագույնը»,– գրել է Տեղ համայնքի ղեկավար։
--00—ԼՄ