ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:
Կոմիտեի նախագահը պատգամավորներին ծանոթացրել է կոմիտեի կանոնադրությանը, կառուցվածքին, որոշումներին:
Քննարկվել են բնակարանների տրամադրման և բնակֆոնդի համալրման գործընթացին առնչվող հարցեր:
Արմեն Մանգասարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:
--00--ԱԹ