ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակտարածքի սեփականատեր` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից, բնակտարածքի գնման նպատակով՝ բնակտարածքի սեփականատերը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե է ներկայացնում բնակտարածքի առաջարկի հայտ, որին կցվում է`
✅օտարման ենթակա բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
✅ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածքի սեփականատիրոջը կամ նրա ամուսնուն սեփականության կամ համասեփականության իրավունքով պատկանող մեկ այլ բնակտարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
✅անշարժ գույքի անկախ գնահատողի կողմից կազմված՝ օտարման ենթակա բնակտարածքի գնահատման հաշվետվությունը,
✅բնակտարածքի առաջարկի հայտն ընդունվելու դեպքում` այլ փաստաթղթեր։
--00—ԼՄ