ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24 News
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։
Կոչ ենք անում վարորդներին վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47կմ։
--00—ՄՀ