ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Սոչիի պայմանավորվածություններով վերահաստատվեց ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների` հարաբերությունների կարգավորման պատրաստ լինելը: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերվեց գործը տանել դեպի սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծում: Մենք ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների հրատապ կազմավորում` սահմանագծման հարցերով հանձնաժողովի կազմում»,- ասել է նա:
Զախարովան տեղեկացրել է, որ Երևանի ու Բաքվի հետ աշխատում են պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
--00--ԱԹ