ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Դեկտեմբերի 20-ին Ապարանում կայացավ ավագանի անդրանիկ նիստ, որի ժամանակ տեղի ունեցավ ընտրության արդյունքներով խոշորացված համայնքի ղեկավար օրենքի ուժով դարձած Կարեն Եղիազարյանի երդմնակալությունը։
Հիշեցնենք, որ նրա ղեկավարած դաշինքը դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հաղթել էր «Քաղաքացիական պայմանագրին» և ստացել 21 մանդատներից 14-ը։
Հետաքրքիր է, որ ՔՊ-ն ներկայացնող ավագանու անդամներն առաջին նիստին չէին ներկայացել։ Չնայած դրան, նորընտիր համայնքապետն իր խոսքում շնորհավորել է ՔՊ-ին անցկացված արդար ընտրությունների և ձեռքբերած 7 մանդատների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ