ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունների համատեղ նիստ։ Նիստին մասնակցել է նաեւ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ քննարկվել են օրենսդիրի եւ ավագանու միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։
--00—ՄՀ