ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Թուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ Է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թուրքիան մեղադրել Է Հունաստանի սահմանապահներին այն բանում, որ նրանք մի խումբ միգրանտների ստիպել են ետ վերադառնալ սահմանով:
Թուրքիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ փետրվարի 2-ի առավոտյան հայտնաբերվել Է 11 մարմին:
Եվս մեկ ցրտահարված մարդ Է հայտնաբերվել, որն ավելի ուշ մահացել Է հիվանդանոցում: Թուրքիան Հունաստանին մեղադրել Է միգրանտներին բռնի կերպով Թուրքիա վերադարձնելու մեջ, ինչը միջազգային իրավունքին համապատասխան անօրինական Է մարդու իրավունքների բնագավառում:
Մինչդեռ Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել Է, որ «միգրանտներն այդպես Էլ սահման չեն հասել»:
--00--ԿԿ