ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24 News
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի ու համայնքային ծրագրերի շրջանակում քաղաքը լուսավորող 70 հազար լապտերներից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:
--00—ՄՀ