ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում ԵՄ «սև ցուցակում» են հայտնվել նաև ռուս զինվորականներ։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում նշվել են Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկի, գեներալ լեյտենանտներ Ռուստամ Մուրադովի, Ալեքսեյ Ավդեևի, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի 8-րդ գվարդիական համակցված բանակի հրամանատար Անդրեյ Սիչևոյը։
Ավելի վաղ ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառվել էին ՌԴ պաշտպանության նախարարությունն ու դրա Կապի կենտրոնը, Արտաքին հետախուզական ծառայությունը, «Կալաշնիկով» կոնցեռնն ու այլ կառույցներ։
--00—ՄՀ