«Ազատություն» ռադիոկայանը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում։



Կայքը գրում է, որ մարտի 4-ին ՌԴ դաշնային հարկային ծառայությունը դիմել է Մոսկվայի վերաքննիչ դատարան՝ Ռուսաստանում վերոնշյալ մեդիա կորպորացիայի շահերը ներկայացնող RSE/RS ՍՊԸ-ի հարկադիր սնանկացման պահանջով։



«Վերջին տարիներին լրագրողների վրա ճնշումները զգալիորեն աճել են։ Այս գործողությունները դարձան «Ազատություն» ռադիոկայանի և «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու այլ նախագծերի խոչընդոտման՝ տարիներ շարունակվող արշավի գագաթնակետը», - ասվում է մեդիա կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ։



--00--ՍԳ