Նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, մահացել է 3 բուժառու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

5

Մարտի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք:



Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 3 քաղաքացի, առողջացել է 99 բուժառու:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8601 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է:

Նախօրեին կատարվել է 2258 թեստավորում: Ընդհանուր կատարվել է 2 954 848 թեստավորում:

 

--00—ՀԶ