Դեսպան Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, մասնակցել Բաղրամյանի հուշաքանդակի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

aa

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 21-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական, գործարար շրջանակներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։ 

 Փետրվարի 23-ին Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ: Նույն օրը նրանք մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման շենքում Մարշալ Բաղրամյանին նվիրված հուշաքանդակի բացման արարողությանը։ 


 

--00—ՍՊ