ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է` Covid-19-ով վարակված անձը որքան ժամանակ է վարակիչ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվելուց հետո անձի ՊՇՌ թեստի արդյունքները կարող են երկար ժամանակ` շաբաթներ շարունակ, դրական լինել, ինչը, սակայն, չի նշանակում, որ նա վարակված է: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Վարակիչ լինելու համար պետք է վիրուսը տարածել: Համաձայն նախնական ուսումնասիրությունների` պացիենտների մեծ մասը վարակիչ է ախտանշանների ի հայտ գալու առաջին 8-9 օրերի ընթացքում, թեպետ այդ ինֆեկցիոն շրջանը կարող է ավելի երկար լինել ծանր հիվանդ պացիենտների մոտ»,- նշել է նա:

--00--ԱԹ