Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց, Խոտ գյուղում բուք է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_09-30-47

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Խոտ գյուղում բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

--00—ՅՄ