Արարատ-Արմենիայի երկու խաղացողներ վարձավճարով հանդես կգան հայկական այլ ակումբներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

G

«Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստներ Դավիթ Բարսեղյանն ու Դավիթ Պետրոսյանը մրցաշրջանը կանցկացնեն հայկական այլ ակումբների կազմում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դավիթ Բարսեղյանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Գանձասարում», իսկ Դավիթ Պետրոսյանը՝ «Վեստ Արմենիայում»:

«Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։


 

--00—ՍՊ