ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Այս մասին 24News.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում:
--00--ՀԶ