ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Փետրվարի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:
Դեսպանն ընդգծել է, որ հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
--00—ԶՀ