ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Թուրքի նման պետք է մտածել, թուրքի նման պետք է վերաբերվել այս հայրենիքին, ինչո՞ւ Ղարաբաղը թուրքի համար հայրենիք է, իսկ մեզ համար՝ ոչ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նրա խոսքով, թուրքը մեր երկիրը ավելի է սիրում, քան մենք։ «Թուրքը նոստալգիայով է նայում Երևանին, Վարդենիսին, որտեղ ոչխար է արածացրել, իսկ մենք այսօր Արցախից հրաժարվում ենք»,- ասել է Աջապահյանը։
«Ստեղծված իրավիճակից ելքը մեկն է, դեղամիջոցը շատ պարզ է, պետք է այս երկիրը ավելի շատ սիրել, քան ինքներս մեզ, քան մեր բիզնեսը, քան մեր բարեկեցությունը»,- հավելել է Շիրակի թեմի առաջնորդը։
Բանախոսն անդրադարձել է նաև Քրիստոսի արձանի կառուցմանը, նշելով որ այն մեզ ավելի շատ կռապաշտ կդարձնի, քան քրիստոնյա։
Մանրամասները՝ տեսանյութում։