ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ամեն ինչ արվում է Սփյուռքի հետ հարաբերություններին վնաս հասցնելու համար, նպատակ կա հիասթափեցնել նրանց, որ Հայաստանով այլևս չհետաքրքրվեն։ Կանգ առնելու ժամանակն է, նման հայտարարությունները չափազանց վտանգավոր են Հայաստանի համար, քանի որ Ցեղասպանության թեման շատ զգայուն է, հատկապես Սփյուռքի համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Խոսելով այն մասին, որ Թուրքիայից կարող ենք ցորեն գնել, Ադրբեջանից էլ՝ գազ, միջազգայնագետը հիշեցրեց, որ Արցախը սնուցող գազատարը երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ, էներգետիկ ինչ ճգնաժամ տեղի ունեցավ։
«Փայլանը հստակ ծրագրով է Հայաստան եկել՝ հաշտեցնել հայերին ու թուրքերին, փորձում է տեսիլք ստեղծել, որ մեզ թշնամի չեն, այլ պետություններ են մեզ թշնամացրել։ Նա գառան մորթով գայլ է, իր նման հայալեզու գործիչներին բաց են թողել, որ փոփոխություններ մտցնեն այստեղ»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ