ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Մամուլում առկա տեղեկությունենրով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտեին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը 24News-ին տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Գորիս քաղաքում ավտոտեխսպասարկման կետում Գորիսի բնակչի վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի հետ կապված:
«Քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով․ իրականացվում է նախաքննություն քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառուններ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով»,- մանրամասնեց Աբրահամյանը:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ