ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ռուսաստանում մասնակցել եռակողմ հանդիպման, որտեղ քննարկվելու են եռակողմ և երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Չնայած ռուսական կողմը ժամկետների մասին պաշտոնապես ոչինչ չի ասել, սակայն, ինչպես ավելի վաղ գրվել էր մամուլում, հանդիպումն անց է կացվելու հոկտեմբերի վերջին Սոչիում:
--00--ԱՀ