ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Հոկտեմբերի 25-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
--00—ԼՄ