Հանրապետության տարածքում հայտնաբերված օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

օձ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 24-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Աբովյան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան, Գյումրի քաղաքներում և Իշխանասար, Բռնակոթ, Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՀ