ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արմեն Գրիգորյանն ինքնուրույն զուգարան չի կարող գնալ, նա փոխանցեց Փաշինյանի սադրանքը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանը պատերազմով ամեն ինչ զիջելու մարտավարություն է ընտրել, նա խաղաղություն չի ուզում և փորձում է ժամանակ շահել իշխանությունը պահելու նպատակով։
Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանը գնացել էր Տիզբոն, փաստորեն, հանդիպելու Գրիգորյանի բնորոշմամբ՝ Հիտլերին և Ստալինին, փաստացի, նա տապալել է բանակցությունները և այսքանից հետո ինչպե՞ս պետք է բանակցեն։ Սուրենյանի կարծիքով, Փաշինյանը անկախության դագաղի մեխը խփողն է և չի կարող պայքարել ինքնիշխանության համար, դա միֆ է։
Իսկ Արևմուտքը, ըստ Սուրենյանցի, պատրաստ է հետևել 120 հազար հայերի տեղահանությանը, առավելագույնը՝ կարող է նույնիսկ աջակցել՝ հեռվից նայելով Արցախի դանդաղ մահվանը։
--00—ԱՊ