ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Տոնոյանն իր մոտ երկու փամփուշտ պետք է պահի, մեկը Փաշինյանի, մյուսն էլ իր համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը մեծագույն ծառայություն մատուցեց Իլհամ Ալիևին, երբ խոսեց կադաստրի վկայականի մասին։ Ըստ Սուրենյանցի՝ այդպիսով ՀՀ վարչապետը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին՝ դիմելու ագրեսիայի։
Սուրենյանցի պնդմամբ, Դավիթ Տոնոյանը մեր բանակի լավագույն սպաներից մեկն է, որակյալ կրթությամբ, բայց նա Փաշինյանի հերթական զոհերից մեկն է, այդ իսկ պատճառով էլ ունի մեղավորության իր չափաբաժինը ստեղծված իրավիճակի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ