Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

levon-ter-petrosyan-nikol-pashinyan

Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:

Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով:

Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը»:

--00—ՅՄ