ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած Թուրքիայի 10 նահանգներում։ Նա համերաշխության կոչ է արել աշխարհին։ Հաղորդում է Anadolu-ն։
«Մենք բախվել ենք խոշորագույն աղետներից մեկին ոչ միայն Թուրքիայի պատմության մեջ, այլեւ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի։ Առաջին փուլում աղետի գոտու բնակիչներին շտապ օգնություն ցուցաբերելու համար հատկացվել է 100 մլրդ լիրա»,- հաղորդում է երկրի նախագահը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է ավելի քան 5200-ի։
--00—ՍՊ