ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ճաղատը դեղ ունի, թող իր գլխին քսի, ԵՄ անդամ Կիպրոսի մոտ 40 տոկոսը Թուրքիայի կողմից գրավված է, ԵՄ-ն թող գնա Կիպրոսը ազատագրի, այստեղ ի՞նչ է անում: Նիկոլ Փաշինյանը պարզ ասաց՝ ԵՄ-ն եկել է ոչ թե ադրբեջանցիներին զսպելու, այլ՝ Ռուսաստանին, երեկվա զոհն էլ այդ ամենի վկայությունն է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Երասխի հատվածում թշնամու կրակոցից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայողի դեպքին:
«Փաշինյանը մի կողմից ասում է, որ պատերազմի վտանգ կա, Ադրբեջանը եկել է մեզ ցեղասպանելու, բայց հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից ու օժանդակությունից, մյուս կողմից ասում է՝ փողը տալիս ենք, բայց զենք տվող չկա, իշմար է տալիս ադրբեջանցիներին, որ գան, հարձակվեն»,-ավելացրեց նա: Անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցավ Միրզոյան-Լավրով հանդիպմանը՝ Շարմազանովը նշեց, որ Լավրովն ասուլիսի ժամանակ պարզ ասաց, որ ԼՂ հարցը մեր «գրպանը չգցեք», հոկտեմբերին կարող էինք պատերազմը կանգնեցնել, Նիկոլ Փաշինյանը չուզեց:
«Արարատ Միրզոյանը Մոսկվայում հերթական անգամ Փաշինյանի փոխարեն ծեծ կերավ, Փաշինյանը տեքստը տվել, ուղարկել էր: Միրզոյանը խոսեց միջազգային մեխանիզմների մասին, Լավրովն ասաց՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, Արևմուտքը Հարավային Կովկասում անելիք չունի, դա ապտակ էր ՀՀ իշխանություններին: Ուժեղ տղա հորջորջող ՔՊ-ականները, ասում էին՝ ՀԱՊԿ-ը գնում է մեզնից, մենք չենք գնում, բայց Մոսկվայում Միրզոյանը խոնարհ հարսի նման հերքեց, որ ՀՀ-ն ուզում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ասեց՝ պատրաստ ենք փաստաթուղթը ստորագրել, Լավրովն էլ, որպես ուժեղ դիվանագետ, ասաց՝ ֆիքսենք, որ ՀՀ-ն չի հարաժարվում այդ փաստաթղթից»,-ընդգծեց նա:
Շարմազանովի խոսքով, Արարատ Միրզոյանը Մոսկվայում հերթական անգամ չխոսեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. «Միրզոյանը կարող էր ասուլիսի ժամանակ ասել՝ հարգելի Լավրով, ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, այն ամրագրված է Մինսկի խմբի համանախագահության հիմնարար սկզբունքներում: Ձեր առաջնորդ Պուտինը և Մեդվեդևը հինգ հայտարարություն են արել, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր էր, բայց դա չարեց, քանի որ թուրք-ադրբեջանական շահերն են սպասարկում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ