ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Համուտա Սապպաղի հետ: Քննարկվել են նաև Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին առնչվող խնդիրները:
«Գանձասարի» ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հանդիպման ընթացքին զրուցակիցները քննարկած են Հայաստանի և Սուրիոյ խորհրդարաններուն միջև կապերու զարգացման և ընդլայման առնչուող հարցեր: Կողմերը մտքեր փոխանակած են նաև միջխորհրդարանական ամենատարբեր հարթակներու վրայ հայ և սուրիացի խորհրդարանականներու համագործակցութիւնը զարգացնելու շուրջ:
Հանդիպման ընթացքին դեսպան Գէորգեան խորհրդարանի նախագահին ներկայացուցած է Հայաստանի շուրջ ձևաւորուած անվտանգային միջավայրը, ինչպէս նաև Ատրպէյճանի կողմէ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Արցախի մէջ ստեղծուած մարդկային ճգնաժամը: Մտքեր փոխանակուած են Սուրիա-Թուրքիա յարաբերութիւններուն և անոնց վերջին զարգացումներուն շուրջ:
Համուտա Սապպաղ պատրաստակամութիւն յայտնած է ամենասեղմ ժամկէտներու մէջ Հայաստանի Ազգային Ժողովի պատուիրակութեան Սուրիա այցելութեան հրաւէր յղելու մասին:
Հանդիպման մասնակցած են Սուրիա-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ Լուսի Իսկէնեանը և ՀՀ դեսպանութեան խորհրդական Վարդան Ադամեանը»:
--00—ԼՄ