ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնության նոր բռնկումը՝ հորդորելով նախորդ կառավարության հետ կապված զինված խմբավորումներին վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին՝ խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից և բանտարկյալների նկատմամբ բռնություններից:
«Երբ մենք հետ ենք կանգնում էթիկայից, ընկնում ենք նույն մակարդակի վրա, ինչ մեր թշնամին», - ասել է նա: «Ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու»։
Նոր (Հայաթ Թահրիր ալ-Շամ) և պաշտոնանկ արված կառավարությունների կողմնակիցների միջև բախումները դարձել են բռնության ամենալուրջ դրսևորումը դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ մարտերի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ Ասադին հավատարիմ 120 մարտիկ, իսկ նոր կառավարական ուժերի 93 մարտիկ:
--00—ՅՄ