Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն նաև Մոսկվայում 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

մբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն նաև Մոսկվայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ 



«Մի՝ անհանգստացեք, Մոսկվայում էլ է լինելու հանդիպում», - ի պատասխան լրագրողների մեկի հարցին ասել է նա։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ից Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ընթանում են Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները։ Ըստ ամերիկյան կողմի, բանակցությունները կարող են տևել մի քանի օր, քննարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները։ 



Ավելի վաղ մոսկովյան հանդիպման մասին հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայկական կողմը չէր հերքել այդ պայմանավորվածությունը, սակայն ժամկետների մասին խոստացել էր հայտնել ավելի ուշ։

--00—ՍՊ