ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Այսօր Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Բայրամովն արդեն մեկնել է Ղազախստան, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ալմաթի այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլին։
Բացի այդ, այցի ընթացքում Բայրամովը հանդիպումներ կունենա Ղազախստանի պաշտոնյաների, մասնավորապես՝ փոխվարչապետի և ԱԳՆ ղեկավարի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ