ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։
Հաղորդվում է, որ ավելի ուշ նախարարները հանդես կգան մամուլի հայտարարությամբ։
--00—ՅՄ