Երթուղային ավտոբուսները շաբաթական 2 անգամ Գորիսից կմեկնեն Որոտան, Բարձրավան և Շուռնուխ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

346299315_258191730007794_2560643842268830636_n

 

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից, շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 07։30-ին և 16։00-ին միկրոավտոբուսը անվճար հիմունքներով կուղևորվի դեպի սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ բնակավայրեր՝ ապահովելով նաև հետվերադարձը։

Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակում տվյալ բնակավայրերի հեռավորությունը և բնակիչների՝ Գորիս հասնելու դժվարությունը, Գորիսի համայնքապետարանը ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները՝ բնակիչներին դժվարություններից զերծ պահելու համար։

Վաղվանից մեքենան դուրս կգա երթուղի։

Հիշեցնենք, որ Հարթաշեն և Ներքին Խնձորեսկ բնակավայրերը սպասարկող հանրային տրանսպորտը ևս անվճար է գործում։

 

--00—ՅՄ