ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին: Այս մասին բելառուսական պետական «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտություններից հետ կանգնել, հատկապես զինված հակամարտություններից։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն է։
«Պետք է փորձեր կատարել և համբերություն ունենալ՝ հարցի լուծումը գտնելու համար, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
--00—ԱՊ