ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news
Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում տեղի կունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա․ «Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։
--00—ՅՄ